ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Սերժ Սարգսյանը՝ «Ելք»-ին

Սերժ Սարգսյանը՝ «Ելք»-ին
18.04.2018 | 01:52

ԱԺ քվեարկությունից հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ ձայների համար՝ ընդգծելով, որ քաղաքական կոալիցիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ու պատրաստ է առաջ շարժվել։ Նորընտիր վարչապետը 3 խորհուրդ տվեց ընդդիմությանը։

«Խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից։ Պետք է ունակություն ունենալ լսել և այդ բարդույթը այս դահլիճում դրևորվեց, երբ Արտակ Զեյնալյանը ընդամենը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնկալիքներով։ Ձեր հարցադրումներն այս ամբիոնից ելույթի տեսքով հնչեցին, պատասխաններ չէին ակնկալում և սա վատ է, դա ձեզ համար նաև օգտակար կլինի, տեղյակ կլինեք իրավիճակից։ Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը, ոնց որ թե, ձեզ ավելի է բնորոշ։ Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում՝ չունենալով այդ իրավունքը. խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով, որ վերջ, սահմանադրական փոփոխություններից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու։ Ժողովորդի անունից կարող է խոսել խորհրդարանական մեծամասնությունը», - ասաց նա։ Սարգսյանի երկրորդ խորհուրդը վերաբերում էր, իր խոսքով, իր երիտասարդ քաղաքական գործընկերոջը` Գևորգ Գորիգիսյանին:


Սերժ Սարգսյանը կոչ արեց չօգտագործել ԱԺ ամբիոնը դատապարտելու համար. «Սա դատարան չէ, մեղադրում է մենակ դատարանը։ Աստեղ կարող եք քաղաքական պատասխանատվության կանչել»։ Սերժ Սարգսյանի երրորդ խորհուրդը ուղղված էր «Ելք»-ի մնացած պատգամավորներին։ Սերժ Սարգսյանը կոչ արեց նրանց իրենց գործընկերոջը փողոցից բերել խորհրդարան։ «Պետք է բոլոր ջանքերը գործադրել ձեր գործընկերջը փողոցից խորհրդարան բերելու։ Դա կլինի ձեր մեծագույն վաստակը։ Երբեք որևէ ժամանակ, անձամբ ես ներքաղաքական ուժի արյան ծարավ չեմ ունեցել։ Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել։ Եթե պետական հիմնարկների գրավումը խաղաղ ցույցեր եք համարում, կարծում եք, որ ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակում նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումն է, ձեր պատկերացումը», - եզրափակեց խոսքը նորընտիր վարչապետը:

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ